Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ազգային հավաքականի մարզչի պաշտոնից շվեյցարացի մասնագետ Բեռնար Շալանդի հրաժարականին և գրել.
«Ուզում եմ խորին շնորհակալություն հայտնել մեր մարզիչ Բեռնար Շալանդին՝ հայկական ֆուտբոլում նրա ներդրման համար, նրա նվիրվածության և պրոֆեսիոնալիզմի համար: Անձամբ ինձ համար իսկական հաճույք է եղել աշխատել նման մարզչի հետ, և ես չափազանց կարևորում եմ նրա այն խորհուրդները, որոնք տվել է ինձ: Դա, իհարկե, կարճ փորձ էր, բայց ես ուզում եմ անկեղծորեն շնորհակալություն հայտնել նրան՝ իր աջակցության համար և հետագա ծրագրերում նրան հաջողություն մաղթել»: