Հայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը գերմանական Bild պարբերականին տված հարցազրույցում նշել է, որ ցանկանում է նոր մրցաշրջանում կատարելագործել իր խաղը:

«Առաջին մրցաշրջանս «Բորուսիայում» նորմալ էր: Եթե ավելի շատ գոլեր խփեի, ապա ինչպես կարող էի կրկին կատարելագործվել: Հիմա կատարելագործվելու տեղ ունեմ: Անկեղծ ասած՝ ակումբում առաջին օրերին հաճախ էի մտածում, թե որքան թանկ եմ արժեցել, սակայն հիմա ինձ համար դա ոչ մի նշանակություն չունի»,- նշել է Մխիթարյանը:

Դորտմունդցիների ամենաթանկ ֆուտբոլիստն անդրադարձել է նաև թիմի նորեկներին: Չիրո Իմոբիլեին «Բորուսիան» ձեռք է բերել 19,5 մլն եվրոյով, որի արդյունքում ֆուտբոլիստը Մխիթարյանից և Ամորոզոյից հետո ակումբի պատմության երրորդ ամենաթանկ տրանսֆերային ձեռքբերումն է: Ակումբին կմիանան նաև Ադրիան Ռամոսը և Չի Դոն Վոնը:

«Ուրախ եմ նորեկների համար: Նրանց կօգնենք հարմարվել «Բորուսիա» անվամբ հիանալի ընտանիքին: Մեզ համար լավ կլինի, եթե նրանք արագ գտնեն իրենց խաղը»,- նշել է Մխիթարյանը:

Ինքը՝ հայ խաղացողը, նոր մրցաշրջանի հաջող մեկնարկի համար արդեն մեկ քայլ կատարել' «Հեսենի» (4:1) հետ ընկերական խաղում դառնալով գոլի և գոլային փոխանցման հեղինակ: