Հայաստանի ֆուտբոլի հավաքականի անդամներ Հենրիխ Մխիթարյանը, Յուրա Մովսիսյանը և Արազ Օզբիլիսը հիշատակել են Հայոց ցեղասպանության 1,5 միլիոն անմեղ զոհերին:

«Չեք կարող թաղել ճշմարտությունը»,- անդրադառնալով Հայոց ցեղասպանության անմեղ զոհերին՝ Ֆեյսբուքի իր էջում գրել է Օզբիլիսը:

Իսկ ահա Հենրիխ Մխիթարյանը տեղադրել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի լուսանկարը. «Հիշում ենք»,- գրել է ֆուտբոլիստը:

Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանն էլ գրել է. «Ահավոր է պատկերացնել, թե կատարվել է այդ ամենը»: