Սա կարևոր հանդիպում է մեզ համար: Այս մասին Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ասել է Բունդեսլիգայի շրջանակներում «Համբուրգի» դեմ խաղից առաջ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ:

«Շատ վշատացած եմ Փարիզում տեղի ունեցածի համար, սակայն պետք է կենտրոնանք ֆուտբոլի վրա: Չնայած տեղի ունեցածին՝ թիմում մթնոլորտը լավ է: Կարծում եմ, որ մենք պատրաստ կլինենք: Սա կարևոր հանդիպում է մեզ համար»,- Մխիթարյանի խոսքը մեջբերում դորտմունդյան թիմի թվիթերյան միկրոբլոգը: