«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ ժոզե Մոուրինյուն անդրադարձել է Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանին և նշել.
«Ձեռք ենք բերել մի ֆուտբոլիստի, ով Բունդեսլիգայում լավագույնն է ճանաչվել ոչ թե երկրպագուների, այլ հենց ֆուտբոլիստների քվեարկության արդյունքում: Միկին հիանալի խաղացող է: Ինձ ամենից շատ դուր է գալիս նրա գոլերի քանակը, որոնք խփել է՝ չլինելով հարձակվող: Նա կարող է արագացնել խաղի տեմպը: Կարողանում է փոխել արագությունը' թե գնդակով, թե առանց դրա, և դա շատ կարևոր է մեզ համար», -Մոուրինյուն ասել է հարցազրույցի ժամանակ: Գրում է manutd.one-ը: