«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն անդրադարձել է Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակչի առաջին խաղում «Անդերլեխտ»-ի հետ 1:1 հաշվով է ավարտված հանդիպմանը և նշել.
«Արդյունք դրական է: Տանը դաշտ դուրս կգանք առավելություն ունենալով: Արդյունքը լավ է, բայց կարող էր ավելի լավ լինել: Մեղադրել կարող ենք միայն ինքներս մեզ, քանի որ երկրորդ խաղակեսում հարձակման գծում ցույց չտվեցինք որոշիչ գործողություններ: Եթե ես լինեի «Մանչեսթեր Յունայթեդ»-ի պաշտպան, ապա կհիասթափվեի հարձակվողական ֆուտբոլիստների ելույթներից, քանի որ նրանք պետք է սպանեին խաղը, բայց չարեցին դա: Ռաշֆորդը, Լինգարդը, Իբրահիմովիչը, Մարտիալը՝ նրանք բոլորը միանման էին խաղում: Նրանց հետևում ֆուտբոլիստները գործում էին վստահ: Պաշտպանները լավ աշխատանք կատարեցին, բայց նրանք, ովքեր պետք է վճռեին խաղի ելքը, չարեցին դա:
Պաշտպանության տեսանկյունի թիմը լավ խաղաց: Մխիթարյանը, Լինգարդը, Ռաշֆորդը պաշտպանությունում անում էին այն, ինչ նրանցից պահանջում էինք: Նրանք հետևում էին, որ թիմը գործի կոմպակտ, վերահսկում էին մրցակցի խաղացողների տեղաշարժը, փակում էին ազատ տարածությունները: Պաշտպանությունում ուժեղ էինք, և դա ոչ միայն պաշտպանների, այլև ողջ թիմի արժանիքն է»,- Մոուրինյուի խոսքը մեջբերում է մանչեսթերյան թիմի կայքը: