«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն մեկնաբանել է «Մանչեսթեր Սիթի»-ի նկատմամբ հաղթանակը:
«Սա լավ մարզում էր: Խաղը ինտենսիվ է, ֆուտբոլիստները հոգնեցին: Ես գոհ եմ, վստահ եմ՝ Գվարդիոլան նույնպես:
Ամենակարևորը, որ ֆուտբոլիստները ստացան լավ խաղային պրակտիկա: Խաղի կազմակերպիչները լավ էին պատրաստել դաշտը: Թիմերից ոչ մեկում վնասվածքներ չստացան: Ամեն ինչ հիանալի է»,- Մոուրինյուի խոսքը մեջբերում է ակումբի կայքը: