Վանաձորի «Լոռի» ֆուտբոլային ակումբը հայտարարությամբ է հանդես՝ եկել կապված ֆուտբոլի Հայաստանի առաջնության հերթական տուրի՝ «Փյունիկ»-ի դեմ խաղի ժամանակ մրցավարի որոշումների հետ:

 
 
«Վերջին օրերին հանրության կողմից ամենաշատ քննարկվող թեմաներից Լոռի-Փյունիկ հանդիպման հետ կապված իրադարձություններն են։ Պաշտոնական և սոցիալական կայքերի հարթակներում քննարկվում են մրցավարի գործողությունները և այն, որ Լոռին Փյունիկի դեմ խաղում մոտիվացված է եղել չեմպիոնության հավակնորդ այլ ակումբի կողմից։

Այս կապակցությամբ ֆուտբոլային հանրությանը պաշտոնապես տեղեկացնում ենք.

  1. Լոռի Ֆուտբոլային Ակումբը, հարգելով ՖԻՖԱ-ի, ՈՒԵՖԱ-ի և ՀՖՖ հիմնարար սկզբունքները, պաշտոնապես հայտարարում է, որ Փյունիկի դեմ հանդիպմանը խաղադաշտ է մտնել բացառապես ազնիվ մրցակցային սկզբունքներով և առաջնորդվել է միայն սեփական միավորների պաշարը ավելացնելու ցանկությամբ։
  2. Լոռի ակումբին անհնար է շահագրգռել ֆինանսական որևէ չափանիշներով։
  3. Ինչ վերաբերում է մրցավարությանը, որի գործողությունները 11 մետրանոցի որոշման հետ կապված վրդովմունք է առաջացրել, պետք է քննվի ՀՖՖ-ի կողմից։ Հատկանշական է, որ ամբողջ մրցաշրջանի ընթացքում բազմաթիվ անգամներ հենց Լոռին է տուժել մրցավարների ակնհայտ սխալներից. հենց նույն Փյունիկի հետ խաղում մրցավարների անհիմն որոշումները ակնհայտ ազդեցին խաղի ելքի վրա։
  4. Միևնույն ժամանակ Փյունիկ ակումբի նախագահին հորդորում ենք լրջանալ և դուրս գալ դավադրությունների տեսության նեղ շրջանակից, հատկապես երբ սոցիալական ցանցերում անհիմն մեղադրանքներ է հնչեցնում Լոռի ակումբի իբրև թե ստացած մեծ պարգևավճարների մասին:
  5. Լոռին երբեք չի խուսափում արդար որոշումներից, և զրպարտության դիմաց պաշտոնական ներողություն խնդրելուց հետո Փյունիկը կարող է վստահ լինել, որ պատրաստ ենք ընդունել ՀՖՖ ցանկացած որոշում՝ ընդհուպ քննարկել հանդիպման վերախաղարկումը»: