Հայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տեղափոխություն «Մանչեսթեր Յունայթեդ» ռեկորդային կլինի:
Ինչպես տեղեկանցում է Kicker-ը ֆուտոլիստի համար մանչեսթերյան կողմը կվճարի 42.5 միլիոն եվրո: Եվրոպայում պատմության մեջ առաջին անգամ այսքան գումար կվճարվի խաղացողի համար, ում պայմանագրի ավարտին և ազատ ֆուտբոլիստի կարգավիճակ ստանալուն մեկ տարի է մնում:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Վատցկեն հայտարարել էր, որ մանչեսթերյան ակումբը զգալիորեն բարձրացրել է տրանսֆերի գումարի չափը:
Մխիթարյանի աշխատավարձը կկազմի տարեկան 12 մլն եվրո, ինչը ֆուտբոլիստին կդարձնի մանչեսթերյան թիմի ամենաբարձր վարձատրվող խաղացողներից մեկը: