«Մանչեսթեր Յունայթեդ»-ը ընթացիկ ֆինանսական տարում ակնկալում է վաստակել 560-570 մլն ֆունտ, որից բազային եկամուտը կկազմի 185-195 մլն:
Սա ռեկորդային ցուցանիշ է մանչեսթերյան ակումբի պատմության մեջ: Այս մասին տեղեկացնում է Daily Mail-ը:
Նախորդ հաջողությունը անգլիական ակումբը գրանցել էր նախորդ տարի՝ 515 մլն (բազային եկամուտ` 192 մլն):
Նշենք, որ մանչեսթերյան ակումբի պարտքը աճել է 349-ից, հասնելով 366-ի (պայմանավորված դոլար ֆունտ հարաբերակցությամբ):