«Ռեալ»-ի ֆուտբոլիստ Խամես Ռոդրիգեսի և «Մանչեսթեր Յունայթեդ»-ի միջև համաձայնության մասին կհայտարարվի մայիսի 21-ին: Այս մասին տեղեկացնում է կոլումբիական ԶԼՄ-ները:
Մադրիդյան թիմի ղեկավարությունը չի ցանկանում ոչ մի հայտարարություն անել մինչև Չեմպիոնների լիգայի եզրափակիչը:
«Ռեալ»-ի և «Յուվենտուս»-ի միջև եզրափակիչ խաղը կայանալու է հունիսի 3-ը:
Ինչպես տեղեկացնում է Marca-ն, իսպանական ակումբը մտադիր են 75 մլն եվրո ստանալ Խամեսի տրանսֆերից:
Խամեսը «Ռեալ» է տեղափոխվել 2014թ.-ին:
Ընթացիկ մրցաշրջանում ֆուտբոլիստը մասնակցել է Լա լիգայի 21 խաղի, դարձել է 8 գոլի և 6 արդյունավետ փոխանցման հեղինակ: