Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի գործակալը՝ Մինո Ռայոլան, անդրադարձել է ֆուտբոլիստի՝ «Յուվենտուս» հնարավոր տեղափոխությանը:

«Մխիթարյանը համապատասխանում է «Յուվենտուսին», նա կարող է լավագույն 10 ակումբներից մեկի մի մասը դառնալ: Սակայն դժվար է պատկերացնել, որ «Բորուսիան» կհամաձայնի նրան թույլ տալ հեռանալ: Իհարկե, նա կարող էր զարդարել Իտալիայի առաջնությունը: Տեսնենք՝ կհաջողվի՞ արդյոք նրան հայտնվել Իտալիայում»,- Ռայոլայի խոսքը մեջբերում է Football Italia-ն: