Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհված զինծառայող Կարապետ Մխիթարյանը 29 տարեկան էր, Շիրակի մարզի Ոսկեհասկ համայնքից:
Ոսկեհասկի համայնքապետ Արտաշես Սահակյանը ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում նշեց, որ Կարապետն այս դարի տղաներին նման չէր. «Կարոն այնքան լավ տղա էր, կարծես, այս դարի տղա չլիներ. շատ համեստ էր, ամաչկոտ: Ամուսնացած չէր, 15 տարեկանում կորցրեց մորը, ունի երկու քույր: Կարոն վերջերս էր աշխատանքի անցել ՀՀ սահմանապահ զորքերում ու զոհվեց հանուն հայրենիքի»: