«Մանչեսթեր Յունայթեդն» ու Դորտմունդի «Բորուսիան» շարունակում են Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հնարավոր տեղափոխության բանակցությունները:
Ավելի վաղ մանչեսթերյան ակումբը կիսապաշտպանի համար առաջարկել էր 25 մլն եվրո, բայց գերմանական ակումբը մերժել էր անգլիացիներին: Ինչպես տեղեկացնում է իտալացի լրագրող Ջանլուկա Դի Մարիցիոյի կայքը' Դորտմունդյան թիմը Մխիթարյանի տեղափոխության համար պահանջում է 40 մլն եվրո:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ֆուտբոլիստի գործակալ Մինո Ռայոլան հայտարարել էր, որ բանակցությունները ընթացքի մեջ են, իսկ «Բորուսիան» նախկինի պես թույլ չի տալիս ֆուտբոլիստին հեռանալ թիմից: