«Մանչեսթեր Սիթին» սկսել է բանակցությունները Դորտմունդի «Բորուսիայի» և Գաբոնի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Պիեր Էմերիկ Օբամեյանգի հետ: Ակումբը ցանկանում է ուժեղացնել հարձակման գիծը: Այս մասին հաղորդում է Sky sports-ը:

Դորտմունդյան թիմը Օբամեյանգի համար պահանջում է 75 մլն եվրո:

Գերմանիայի բունդեսլիգայում Օբամեյանգն այս մրցաշրջանում մասնակցել է 29 հանդիպումների և դարձել 25 գոլի հեղինակ' ռմբարկուների պայքարում զիջելով միայն Մյունխենի բավարիայի լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկուն: