Դորտմունդի «Բորուսայի» ղեկավարությունը չի անհանգստանում Պիեր Էմերիկ Օբամեյանգի տեղափոխության մասին տարբեր խոսակցություններից: Ադ մասին ասել է գերմանական ակումբի գործադիր տնօրեն Հանս Յոահիմ Վացկեն՝ հավելելով, որ կցանկանան ֆուտբոլիստը շարունակի շատ գոլեր խփել թիմի համար:
«Մենք պատահաբար չենք երկարաձգել պայմանագիրը մինչև 2020թ: Ձգտում ենք, որ ֆուտբոլիստն ապագայում էլ շատ գոլեր խփի «Բորուսիայում»: Եթե ինչ-որ մեկն իսկապես նրա տրանսֆերի համար առաջարկի 100-120 մլն եվրո՝ մենք կդիտարկենք առաջարկը: Բայց ամենից շատ կցանկանայինք երկարաձգել պայմանագիրն Օբամեյանգի հետ»,- Վատցկեի խոսքը մեջբերում է Kicker-ը: