Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի' «Բորուսիայից» «Մանչեսթեր Յունայթեդ» հնարավոր տեղափոխությունը շարունակում է գտնվել մամուլի ուշադրության կետրոնում:

Ինչպես տեղեկացնում է bleacherreport.com-ը, մանչեսթերյան ակումբը համաձայն է կիսապաշտպանի համար վճարել 40 մլն եվրո:

Նշենք, որ հենց այսքան գումար է պահանջում Դորտմունդի «Բորուսիան»: Գործարքը կայացման եզրին է:

Ավելի վաղ «Յունայթեդ» Մխիթարյանի տեղափոխության համար առաջարկել էր 28 մլն ֆունտ սթերլինգ: