armsport.amԼոնդոնի «Չելսին» հետաքրքրված է «Յուվենտուսի» եւ Չիլիի հավաքականի կիսապաշտպան Արթուրո Վիդալի ծառայություններով:
Նշվում է, որ «Ազնվականները» պատրաստ են ֆուտբոլիստի համար վճարել 25 մլն եվրո: Հավանական գործարքը կարող է կայանալ ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում:
Ավելի վաղ տեղեկություն կար, որ չիլիացուն իր կազմում են ցանկանում տեսնել իսպանական գերակումբները՝ «Բարսելոնան» եւ «Ռեալ Մադրիդը»:
Հավելենք, որ այս մրցաշրջանում Վիդալը «Յուվենտուսի» կազմում մասնակցել է 42 հանդիպման՝ դառնալով 18 գոլի եւ 5 գոլային փոխանցման հեղինակ: