Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ ԵՄ-ն մտադիր է մոտ 3 մլրդ եվրո հատկացնել Թուրքիային՝ Մերձավոր Արևելքից փախստականների հոսքը զսպելու համար, հաղորդում է Reuters-ը:

 

Նրա խոսքով՝ Թուրքիան արդեն ծախսել է ավելի քան 7 միլիարդ եվրո ավելի քան 2 միլիոն ներգաղթյալների տեղաբաշխման վրա: Այդ միջոցներից 1 մլրդ-ը հատկացվել է Եվրամիության կողմից:

 

Նշենք, որ հինգշաբթի, ԵՄ երկրների ղեկավարները քննարկել և հաստատել են Թուրքիայի հետ համատեղ գործողությունների ծրագիրը՝ ներգաղթյալների խնդրի լուծման համար: Փորձագետները նշում են, որ ԵՄ-ն կարող է օգնել Թուրքիային վիզաների վերացման գործընթացում և ԵՄ-ի կազմի մեջ մտնելու հարցում, իսկ Անկարան միջոցներ կձեռնարկի ներգաղթյալների հոսքը զսպելու ուղղությամբ: