Մեքսիկայի հետ ԱՄՆ-ի սահմանում ստեղծված ճգնաժամի դեմ պայքարելու համար, ինչը պայմանավորված է ներգաղթյալների, հատկապես՝ անչափահասների, մեծ հոսքով, անհրաժեշտ է 3,7 մլրդ դոլար, որն ԱՄՆ-ի Կոնգրեսից խնդրել է նախագահ Բարաք Օբաման: Այս մասին հայտնում է itar-tass-ը:

 

Իր նամակում պետության ղեկավարը հիշեցրել է ԱՄՆ-ի հարավարևմտյան սահմանին ստեղծված ծանր հումանիտար իրադրության մասին՝ հայտնելով, որ այդ հատկացված գումարը կօգտագործվի գաղթականների արտաքսման, նոր աշխատակիցների ներգրավման, ինչպես նաև անչափահաս անօթևան գաղթականների հետ կապված խնդիրները վերացնելու համար:

 

Նշենք, որ 2013 թվականի հոկտեմբերից բռնվել է 52.000 անչափահաս լատինամերիկացի, ովքեր հիմնականում Հոնդուրասից, Գվատեմալայից և Սալվադորից են եղել: