Իրանը 50 մլրդ դոլարի կարիք ունի ավիացիոն արդյունաբերության զարգացման եւ 500 մարդատար ինքնաթիռ գնելու համար: Այդ մասին հայտարարել է երկրի բնակարանային շինարարության եւ քաղաքների զարգացման նախարար Աբաս Աքհունդին:

 

 

«Ներկայում մենք 250 ինքնաթիռ ունենք: Դրանցից միայն 150-ն Է գործում, իսկ 100-ն անաշխատ վիճակում են»,- ասել է նա IRNA գործակալությանը տված հարցազրույցում: Աքհունդիի խոսքով՝ Իրանի օդային նավատորմը միջին հեռվության 400 ինքնաթիռի եւ փոքր հեռվության 100 ինքնաթիռի պակաս ունի:

 

 

Նախարարը նաեւ նշել է, որ երկրի օդանավակայանները վերակառուցման կարիք ունեն: Տեղական ավիահանգույցների տարեկան ուղեւորահոսքը գերազանցում է 50 միլիոնը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: