Վեստմինստերյան պալատը, որտեղ նիստեր Է գումարում Մեծ Բրիտանիայի խորհրդարանը, քանդվում Է եւ շտապ հիմնանորոգման կարիք ունի: Ըստ որում շենքի վերականգնման համար կպահանջվի առնվազն 4,7 միլիարդ դոլար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC News-ին:
Շենքն իր պատմության ընթացքում դիմացել Է մի քանի հեղեղումների եւ հրդեհների: Քարակերտ ճակատի մի մասը գտնվում Է վթարային վիճակում, քարե երեսպատվածքը փշուր-փշուր Է լինում թեթեւ հպման դեպքում, իսկ շենքի ենթակառուցվածքի մեծ մասը չի նորոգվել 1950-ական թվականներից: Շենքի նկուղները լի են ասբեստով, կաթող խողովակներով ու հին կաբելներով:
Նորոգումը կլինի բարդ եւ թանկ, BBC-ին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել Է բարձրաստիճան մի պաշտոնյա՝ անունը չհայտնելու պայմանով: Նա հավելել Է, որ նորոգման աշխատանքներն սկսելու մասին վերջնական որոշում տակավին չի ընդունվել:
Ամեն տարի շենքը հարաբերականորեն աշխատանքային վիճակում պահելու համար ծախսվում Է 47 միլիոն դոլար: Մասնագետները ելնում են այն բանից, որ հիմնանորոգումը կնստի 4,7 միլիարդ դալար: BBC-ի աղբյուրն ասել Է, թե կզարմանա, եթե այդ գումարը չմեծանա, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: