Մեծ Բրիտանիան մտադիր Է տասն անգամ ավելացնել կիբեռտարածությունում պատերազմներ մղելու համար նախատեսված ծախսերը, որպեսզի «դիմակայի Ռուսաստանից եւ Չինաստանից բխող սպառնալիքը», տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Sunday Times-ին: «Հինգ տարվա ընթացքում Մեծ Բրիտանիայի հարձակողական կիբեռծրագրի համար կհատկացվի մինչեւ 2 մլրդ ֆունտ ստեռլինգ (3,13 մլրդ դոլար)», գրում է թերթը:

 

 

Նշվում Է, որ ֆինանսավորումը կավելացվի Մեծ Բրիտանիայի միացյալ զինուժերի հրամանատարության (Joint Forces Command, JFC) հանձնարարականով: Հրատարակության տեղեկատվությամբ՝ JFC-ն կոչ Է արել վարձել կիբեռանվտանգության շուրջ 300 մասնագետների:

 

 

«Զինվորական աղբյուրները հայտնել են, որ JFC-ն հանձնարարել Է բրիտանական գաղտնի ծրագրի տարեկան բյուջեն ձեւավորել 400 մլն ֆունտի (625 մլն դոլարի) չափով, ինչը տասն անգամ գերազանցում Է ներկայի մակարդակը»,- ասված Է հոդվածում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: