ԱՄՆ-ի վարչակազմը ավելի քան 1,8 մլրդ դոլար կպահանջի Կոնգրեսից Զիկա վիրուսի դեմ պայքարելու համար, որը նորածինների ուղեղի ծանր ախտահարումներ Է առաջացնում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Սպիտակ տանը:
«Վարչակազմն… այսօր հայտարարում Է, որ Կոնգրեսից ավելի քան 1,8 մլրդ դոլարի հատկացում Է պահանջում ինչպես երկրի ներսում, այնպես Էլ միջազգային մասշտաբով Զիկա վիրուսին հակազդումն ուժեղացնելու շտապ ֆինանսավորման համար: Պաշտոնական պահանջը Կոնգրես կուղարկվի առաջիկայում»,-ասված Է Սպիտակ տան հաղորդագրության մեջ:
Զիկա տենդը կապիկների սուր վարակիչ հիվանդություն Է, որը երբեմն մարդուն Է փոխանցվում մոծակների միջոցով, եւ բնորոշվում Է բարորակ ընթացք ունեցող տենդով: Վիրուսն առավել վտանգավոր Է հղի կանանց համար, քանի որ պտղի մոտ հարուցում Է միկրոցեֆալիա՝ ուղեղի պոտենցիալ ծանր ախտահարումներով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: