Միացյալ Թագավորության զինված ուժերի առջեւ նոր կարեւոր խնդիր Է ծառացած՝ դիմակայել «անտեսանելի թշնամուն», որը գործում Է Ինտերնետի տեղեկատվական ցանցերի, ահաբեկչական կառույցների եւ կազմակերպված հանցավորության միջոցով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնը հայտարարել Է այն հոդվածում, որը հուլիսի 14-ին հրապարակվել Է Լոնդոնի The Daily Telegraph թերթում:
«Նոր պայմաններում արդեն հնարավոր չԷ երկրի սահմանները պաշտպանել միայն առափնյա ժայռերից»,-նշել Է նա:
Քեմերոնը հայտարարել Է, որ կառավարությունը պաշտպանական նպատակներով հատկացնում Է 1,1 մլրդ ֆունտ ստեռլինգի (1,9 մլրդ ԱՄՆ-ի դոլար) չափով նոր բյուջետային փաթեթ: Այդ միջոցներն առաջին հերթին կտրամադրվեն հետախուզությանը, այդ թվում՝ Էլեկտրոնային, ճշգրիտ զենքին եւ տեղեկատվական տեխնոլոգիաներին:
«Զինված ուժերը պետք Է համապատասխանեն 21-րդ դարի հակամարտություններին, այլ ոչ թե անցած դարի,-ընդգծել Է վարչապետը:-Վերջին 30 տարվա ընթացքում սպառնալիքների բնույթը սառը պատերազմի ժամանակների լիակատար պարզությունից փոխվել Է մինչեւ ներկայիս սպառնալիքներ, որոնք բխում են գլոբալ ահաբեկչության, կազմակերպված հանցավորության, միջուկային տարածման, կիբեռնետիկական գրոհների, Էներգետիկական անվտանգության կողմից»,- հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱԱՍ-ը: