Կիեւի կողմից վերահսկվող Դոնբասի շրջանների վերականգնման համար 2 մլրդ դոլար կպահանջվի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտարարել է Ուկրաինայի ֆինանսների նախարար Ալեքսանդր Շլապակը:

 

«Ցավոք, այսօր կա երկու «Դոնբաս»: Ինչ վերաբերում է այն տարածքին, որը վերահսկում է Ուկրաինան, ապա, ըստ նախնական գնահատումների, նրա վերականգնման համար կպահանջվի շուրջ 2 մլրդ դոլար»,- Շլապակի խոսքը մերջբերել է «Ուկրինֆորմ»-ը:

 

Ֆինանսների նախարարը նշել է, որ դեկտեմբերին կգումարվի միջազգային դոնորական խորհրդաժողով Դոնբասի վերականգնման նպատակով միջոցներ ներգրավելու համար: Խոսքը նախ եւ առաջ ջրամատակարարման, էներգամատակարարման ենթակառուցվածքի, գազամուղների, բնակելի ֆոնդի վերականգնման մասին է:

 

ՏԱՍՍ-ը, հիեցնում է, որ Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը սեպտեմբերին հայտարարել է, թե Եվրամիությունը հատուկ առաքելություն կուղարկի Դոնբաս՝ տնտեսությանը հասցված վնասը գնահատելու համար, որը «հաշվվում է միլիարդներով»: