2024 թվականին ՌԴ ԱԳՆ դիվանագիտական կորպուսի սպասարկման վարչությունը մտադիր է ավելի քան 1 միլիարդ ռուբլի ծախսել դեսպանատների շենքերի վերականգնման վրա, ՌԻԱ Նովոստիին ասել է գերատեսչության ղեկավար Վյաչեսլավ Ֆատինը։
Ըստ Ֆատինի, անցյալ տարի այդ նպատակների համար ՌԴ ԱԳՆ-ն ծախսել է 760 մլն ռուբլի, իսկ այս տարի նախատեսվում է վերականգնել Պակիստանում, Մեքսիկայում, Արգենտինայում և Զամբիայում ՌԴ դեսպանատների շենքերը։ Կշարունակվեն նաև անցյալ տարի մեկնարկած Կիպրոսի, Սիրիայի և Մարոկկոյի դեսպանատների շենքերի վերանորոգման աշխատանքները։
«Հաշվի առնելով մեր օբյեկտների կարգավիճակը, դրանց պատմամշակութային նշանակությունը մայրաքաղաքի, ինչպես նաև ճարտարապետության գիտակների և մասնագիտական հանրության համար, ճիշտ կլինի ասել, որ մենք չունենք լհեշտ օբյեկտներ»,- ասել է Ֆատինը՝ նշելով, որ արդեն ավարտվել են Թաիլանդի, Քենիայի և Իսպանիայի դեսպանատների շենքերի վերանորոգման աշխատանքները։