ՀՀ կառավարությունը դեկտեմբերի 6-ին կայանալիք Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի նախապատրաստման և անցկացման ծախսերը կֆինանսավորի 2015 թվականի պետական բյուջեով նախատեսված կառավարության պահուստային ֆոնդի հաշվին: Մասնավորապես, ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովին կհատկացվի 1 մլրդ 576 մլն 209 հազար դրամ, իսկ ՀՀ ոստիկանությանը՝ 210 մլն 550.4 հազ. դրամ:
Այդ մասին որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության հոկտեմբերի 15-ի նիստի օրակարգում: