Եվրամիությունն ավելի քան 1 մլրդ եվրո է հավաքել Էբոլա տենդի դեմ պայքարելու համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված է Եվրահանձնաժողովի (ԵՀ) հաղորդագրության մեջ:
«ԵՄ-ի երկրներն ավելի քան 1 մլրդ եվրո են հավաքել Արեւմտյան Աֆրիկայում Էբոլա վիրուսի դեմ պայքարելու համար: Դա նշանակում է, որ ԵՄ-ն գերակատարել Է 1 միլիարդ եվրոյի խնդիրը, որը Եվրախորհրդի կողմից առաջադրվել Էր հոկտեմբերի 24-ին»,-նշվում Է հաղորդագրության մեջ:
Գիտության եւ ինովացիաների հարցերով եվրակոմիսար Կառլոս Մոեդաշի խոսքով՝ Եվրամիությունը լրացուցիչ 280 մլն եվրո կհատկացնի վիրուսի հետազոտման համար: «Ինովացիաների ոլորտում ԵՄ-ի Horizon 2020 ծրագրի եւ դեղագործական արդյունաբերության գործընկերների այդ ֆինանսավորմամբ մենք կակտիվացնենք նոր պատվաստանյութի եւ դեղամիջոցների մշակման աշխատանքը, որպեսզի կյանքեր փրկենք ամբողջ աշխարհում»,-նշել Է նա:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության նոյեմբերի 2-ի տվյալների համաձայն՝ Էբոլայից մահացածների ընդհանուր թիվը 4818 Է, վարակված Է 13 հազար 42 մարդ: Սակայն, ինչպես ընդգծում Է ԱՀԿ-ն, նկատի առնելով այն, որ տեղի բնակիչները միշտ չԷ, որ հայտնում են տենդով վարակվելու կամ դրա հետեւանքով մահվան դեպքերի մասին, վարակվածների ու մահացածների իրական թիվը կարող Է ավելի մեծ լինել, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: