Brexit-ի արժեքը միացյալ Եվրոպայի հանդեպ Մեծ Բրիտանիայի առկա հանձնառությունների գծով Եվրամիությանը Լոնդոնի վճարումների տեսքով կարող է հասնել 60 միլիարդ եվրոյի: Դեկտեմբերի 15-ին այս մասին հայտնել է Sky News հեռուստաալիքը՝ վկայակոչելով իր աղբյուրները:

 

Առկա տեղեկություններով՝ Brexit-ի շուրջը ԵՄ-ի գլխավոր բանակցող Միշել Բառնիեն այժմ աշխատանք է տանում, որպեսզի միությունից դուրս գալու շուրջը Լոնդոնի եւ Բրյուսելի միջեւ գործարքը նախատեսի ԵՄ-ում բնակվող բրիտանացիների կենսաթոշակների վճարման, վարկերի գծով երաշխիքների տրամադրման եւ բաց մնացած 50-ից մինչեւ 60 միլիարդ եվրոյի չափով այլ հանձնառությունների մարում:

 

Մեկնաբանելով այս տեղեկատվությունը՝ Դաունինգ սթրիթում վարչապետի դիվանատան պաշտոնական ներկայացուցիչը պարզաբանլ է. «Մեծ Բրիտանիան ԵՄ-ի հանդեպ իր հանձնառությունները կկատարի այնքան ժամանակ, քանի դեռ նա միության անդամ է, բայց բոլոր հետագա ծախքերն արդեն բանակցությունների թեմա են», հաղորդել է ՏԱՍՍ-ը: