Ռուսաստանի դեմ պատժամիջոցներն արդեն Եվրամիության համար արժեցել են 21 մլրդ եվրո: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը' վկայակոչելով Իսպանիայի արտաքին գործերի նախարար Խոսե Մանուել Գարսիա Մարգալյոյին:

 

«Պատժամիջոցներն էական վնաս են հասցրել բոլորին: Այս պահի դրությամբ ԵՄ-ն կորցրել է 21 մլրդ եվրո իր արտահանման անկման պատճառով»,- հայտարարել է իսպանացի նախարարը:

 

 

Եվրոպական հանձնաժողովը (ԵՀ) հրաժարվել է մեկնաբանել այդ հայտարարությունը: