Հունաստանը մտադիր է հաջորդ շաբաթվա սկզբին էներգետիկայի վերաբերյալ համաձայնագիր ստորագրել Ռուսաստանի հետ: Այս մասին հայտնել է Spiegel-Online-ը:
Համաձայնագիրը կարող է սնանկության սպառնալիքի առջև հայտնված երկրի գանձարան բերել 3-5 մլրդ եվրո:
Գումարը կստացվի նախապես՝ Հունաստանի տարածքում «Թուրքական հոսք» գազատարի կառուցման համար:
Սպասվում է, որ համաձայնագիրը կարող է ստորագրվել երեքշաբթի: Պայմանագրի մանրամասները քննարկվել են վերջերս Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասի հանդիպման ժամանակ:
Հաղորդվում է, որ խողովակաշարը կարող է կառուցվել 2019-ին: