Ուկրաինային մինչեւ փետրվարի 28-ը 5 մլրդ եվրո կպահանջվի տնտեսական կոլապսից խուսափելու համար: Այդ մասին հաղորդել Է բրիտանական The Times թերթը՝ վկայակոչելով Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի շրջապատի արեւմտյան դիվանագետների, որը փետրվարի 25-ին այցելել Էր Կիեւ:

 

«Ուկրաինայի նոր ղեկավարներն արեւմտյան կառավարություններին նախազգուշացրել են, որ առաջիկա երեք օրվա ընթացքում իրենց անհրաժեշտ Է գտնել 5 մլրդ եվրո»,-նշել Է հրատարակությունը:

 

Ըստ թերթի տվյալների՝ արեւմտյան դիվանագետներին ներկայացվել են բյուջետային վճարումների հաշիվներ, որոնք պետք Է արվեն առաջիկա օրերին: «Ռուսաստանի կողմից մատակարարվող գազի դիմաց պետք Է վճարել 1,3 մլրդ եվրո, եւս 870 մլն եվրո պետք Է մարվի Արժույթի միջազգային հիմնադրամի նկատմամբ պարտավորությունների գծով,- փաստաթղթից մեջբերում Է արել թերթը:-Անհրաժեշտ Է նաեւ վճարել կենսաթոշակները, պետական հատվածի աշխատավարձերը», հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: