Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) հայտարարել Է, որ առաջիկայում Ուկրաինային անհրաժեշտ Է լրացուցիչ տրամադրել 15 մլրդ դոլար՝ ի լրումն ավելի վաղ հատկացված 17 մլրդ դոլարի, որպեսզի կանխվի ֆինանսական կոլապսը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ինչպես հաղորդել Է Financial Times հրատարակությունը, հղում անելով իր աղբյուրներին, ԱՄՀ-ի հաշվարկները ցույց են տվել Ուկրաինայի տնտեսության համար վտանգի առկայությունը երկրի արեւելքում տեղի ունեցող իրադարձությունների կապակցությամբ: Բացի այդ, ԱՄՀ-ի կողմից հավանության արժանացած օգնության ծրագրի դեֆիցիտ Է առաջացել Ուկրաինայի ՀՆԱ-ի անկման, որը կանխատեսվածից ավելի մեծ Է եղել, ինչպես նաեւ Ռուսաստան՝ Ուկրաինայի խոշորագույն առեւտրական գործընկեր երկիր, արտահանման անկման պատճառով:
Հրատարակության աղբյուրները հայտնել են, որ Ուկրաինային ցույց տրվող օգնությունն ավելացնելու առաջարկը պաշտպանել են նվազագույն թվով վարկատուներ, քանի որ Կիեւը ձգձգում Է օգնության տրամադրման ավելի վաղ համաձայնեցված ծրագրի շրջանակներում վարչական ու տնտեսական բարեփոխոմւների իրականացումը:
Ինչպես գրում Է Financial Times-ը, եթե Կիեւը լրացուցիչ միջոցներ չստանա մի քանի շաբաթվա ընթացքում, ապա Ուկրաինային հարկ կլինի զգալիորեն կրճատել իր բյուջեն կամ դեֆոլտ հայտարարել իր սուվերեն պարտային պարտավորությունների գծով:
Ուկրաինան քաղաքական ծանր ճգնաժամ Է ապրում, ինչն ազդում Է նրա տնտեսության եւ բյուջետային ոլորտի վրա: Փաստորեն երկիրը պարտազանցման եզրին Է: Կառավարությունը կանխատեսում Է 2014 թվականին երկրի ՀՆԱ-ի 5 տոկոս նվազում, նոյեմբերին վարչապետ Արսենի Յացենյուկը չի բացառել այդ ցուցանիշի անկումը 7 տոկոսով: Անկման այս մակարդակն Է կանխատեսում նաեւ Ուկրաինայի ազգային բանկը:
Զարգացման եւ վերակառուցման եվրոպական բանկը ենթադրում Է, որ ՈՒկրաինայի ՀՆԱ-ն կկրճատվի 7 տոկոսով: Հանրապետության իշխանությունները հույս ունեն տնտեսությունը փրկել արտաքին փոխառությունների օգնությամբ: ԱՄՀ-ն արդեն հավանություն Է տվել Ուկրաինային 17 մլրդ դոլար հատկացնելուն, որից 3,2 միլիարդը տրամադրվել Է մայիսին, եւս 1,4 միլիարդ՝ սեպտեմբերի սկզբին: Ուկրաինան ԵՄ-ից խնդրել Է 2 մլրդ եվրո, որից 100 միլիոնը փոխանցվել Է մայիսին, եւս 500 միլիոնը՝ հունիսին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: