Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) պատրաստ է Ուկրաինային տրամադրել 17,5 միլիարդ դոլարի վարկ չորս տարի ժամկետով: Այս մասին գրել է Reuters-ը՝ վկայակոչելով ԱՄՀ-ի ղեկավար Քրիստին Լագարդին:
Լագարդի խոսքով՝ նա շատ ուրախ է, որ Ուկրաինային ֆինանսական օգնություն տրամադրելու շուրջ բանակցություններն արդեն ավարտվել են:
Համաձայնությունը տվյալ պահին նախնական բնույթ է կրում, ծրագիրը ենթակա է ԱՄՀ-ի խորհրդի հաստատմանը:
Ընդհանուր առմամբ' ԱՄՀ աջակցության ծրագրի գումարը կհասնի 40 միլիարդ դոլար: