ՀՀ կառավարությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանը 2015 թվականի երկրորդ եռամսյակում կտրամադրի 20 մլն դոլարի համարժեք դրամի բյուջետային վարկ՝ մինչև 2019թ. դեկտեմբերի 25-ը մարման ժամկետով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համապատասխան որոշման նախագիծն ընդգրկված է ՀՀ կառավարության ապրիլի 16-ի նիստի օրակարգում:

 

 

Վարկը կտրամադրվի տարեկան 8 տոկոս տոկոսադրույքով: Վարկի հիմնական գումարի մարումը կիրականացվի 2016 թվականի մարտի 25-ից, իսկ հաշվարկվող տոկոսների վճարումը՝ 2015 թվականի հունիսի 25-ից: