Կառավարության այսօրվա նիստին հավանության տրվեց ՀՀ-ի և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև 2016 թվականի մայիսի 12-ին ստորագրված «Էներգետիկայի ոլորտի ֆինանսական առողջացման ծրագիր» վարկային համաձայնագրին. տեղեկացնում է ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակիցը:

 

Համաձայնագրով Հայաստանին կտրամադրվի վարկ՝ 30.000.000 ԱՄՆ դոլարի չափով, որի մարման ժամկետը՝ 25 տարի, որից 14.5 տարին արտոնյալ:

 

«Ծրագրի նպատակն է աջակցել Հայաստանում էլեկտրաէներգիայի մատակարարման համարժեքության և հուսալիության պահպանման ջանքերին՝ էլեկտրաէներգիա արտադրող պետական ընկերությունների և էլեկտրաէներգիայի բաշխիչ մասնավոր ընկերության ֆինանսական վիճակը բարելավելու միջոցով: Վարկը տրամադրվելու է 25 տարի մարման ժամկետով, որից 14,5 տարին՝ արտոնյալ պայմաններով»,- ասաց Ֆինանսների նախարարը: