Հնդկաստանը Հայաստանին ավելի քան 250 մլն դոլարի զենք ու զինամթերք կմատակարարի, այդ թվում՝ հակատանկային արկեր և այլ զինամթերք, հաղորդում է հնդկական «The Economic Times» պարբերականը:
Հատկանշական է, որ սա առաջին նման գործարքն է Հայաստանի և Հնդկաստանի միջև: Սեպտեմբերին Հնդկաստանի և Հայաստանի կառավարությունները պայմանագիր են ստորագրել ՀՀ-ին հնդկական հրթիռներ, ռեակտիվ արկեր և զինամթերք վաճառելու մասին:
Սպասվում է, որ տրամադրումը կսկսվի արդեն հոկտեմբեր ամսվանից:
«The Economic Times»-ի տվյալներով, Հայաստանին տրամադրվելիք ռազմական էքսպորտը ներառում է նաև Հնդկական բանակում հաջողությամբ փորձարկված և առաջին անգամ արտահանվող գերժամանակակից Pinaka հրթիռային կայաններ, որոնք ունեն 40 կմ հեռահարություն և ճշգրիտ հարվածի կարողություն: