«Էլեկտրաէներգիայի անջատման խնդիրներն ու ներդրումային ծրագրերը» թեմայով ասուլիսի ընթացքում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ գլխավոր տնօրեն Կարեն Հարությունյանը խոսեց 2023-ին ընկերության կողմից պարտատոմսերի թողարկման և բաշխման, ինչպես նաև ներդրումային ծրագրերի մասին։

Տնօրենի փոխանցմամբ՝ ՀԷՑ-ի թողարկած 32 միլիարդ դրամի պարտատոմսերը սպառվել են․ ներդրողների քանակը կազմել է 311, որոնցից 14-ը բանկեր են, իսկ մնացած 297-ը՝ ֆիզիկական և իրավաբանական անձինք։ Ըստ նրա՝ սա խոշորագույն դրամային պարտատոմսերի թողարկումն է Հայաստանում։

Տնօրենը նաև տեղեկացրեց, որ մինչև 2030 թվականը ՀԷՑ-ում կիրականացվեն ավելի քան կես միլիարդ դոլարի ներդրումներ։