ԱՄՆ-ն հայտարարել է Ուկրաինային լրացուցիչ 1,3 միլիարդ դոլարի օգնության մասին:

«Այս հայտարարությունը Ուկրաինային լրացուցիչ առաջնահերթ հնարավորություններ տրամադրելու պայմանագրերի շնորհման գործընթացի սկիզբն է», - ասվում է Պենտագոնի հայտարարության մեջ, գրում է CNN-ը:

ԱՄՆ-ն օգտագործում է Ուկրաինայի անվտանգության աջակցության նախաձեռնության միջոցները, որը Բայդենի վարչակազմին թույլ է տալիս զենք գնել արտադրողներից, այլ ոչ թե վերցնել այն երկրի զենքի պաշարներից:

Պենտագոնի տվյալներով՝ փաթեթը ներառում է չորս NASAMS զենիթահրթիռային համակարգեր և զինամթերք, 152 մմ հրետանային արկեր, ականազերծման սարքավորումներ և անօդաչու սարքեր։

Պենտագոնը 2023 ֆինանսական տարում Ուկրաինային տրամադրել է ավելի քան 10,8 միլիարդ դոլար ԱՄՆ անվտանգության ապահովման աջակցություն յոթ առանձին տրանշներով: Նախատեսվող փաթեթը լինելու է ութերորդն անընդմեջ։ 2022 թվականի սեպտեմբերի 30-ին ավարտված ֆինանսական տարում Վաշինգտոնը 6,3 միլիարդ դոլար է հատկացրել Ուկրաինայի պաշտպանական զենքի գնումներին:

Ընդհանուր առմամբ, 2022 թվականի փետրվարին Ռուսաստանի լայնածավալ ներխուժման մեկնարկից ի վեր, ԱՄՆ-ն ավելի քան 40 միլիարդ դոլարի անվտանգային և ռազմական օգնություն է ուղարկել Ուկրաինային: