Երեքշաբթի օրն ԱՄՆ-ում ներկայացվել է պաշտպանության բյուջեի նախագիծը, որը պետք է անցնի Ներկայացուցիչների պալատի և Սենատի հաստատման՝ նախքան նախագահ Ջո Բայդենի ստորագրումը։ Փաստաթուղթը նախնական համաձայնություն է ստացել երկու կողմերի ներկայացուցիչների մասնակցությամբ, հաղորդում է MK.ru-ն։
Ինչպես երևում է փաստաթղթի պարզաբանումներից, նախատեսվում է 300 մլն դոլար հատկացնել Ուկրաինայի անվտանգությանը նպաստող նախաձեռնության համար։
Ենթադրվում է, որ այդ գումարը կուղղվի ուկրաինական զինված ուժերին աջակցելու և օգնելու համար։