Էստոնիայի նախագահ Թոմաս Հենդրիկ Իլվեսը հայտարարել է, որ Ուկրաինայում ստեղծված իրավիճակը լուրջ է և նրան անհրաժեշտ է ցուցաբերել ռազմական օգնություն: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով «Ինտերֆաքս»-ը, այդ մասին Էստոնիայի առաջնորդը նշել է Եվրոպական հանձնաժողովի առաջին փոխնախագահ Ֆրանց Թիմմերմանսի հետ Տալլինի համալսարանում տեղի ունեցած հրապարակային բանավեճում:
«Ուկրաինայի իրավիճակը շատ լուրջ է և ես հույս ունեմ, որ դա կհասկանա մարդկանց մեծամասնությունը: Եթե մենք չօգնենք Ուկրաինային, ապա Ռուսաստանը կհաղթի այս մարտում: Ինձ մտահոգում է, որ ոչ ոք բացեիբաց չի ընդունում Ուկրաինայում ռուսական բանակի ներկայությունը»,- ասել է Իլվեսը:
Միաժամանակ, Թիմմերմանսը հանդես է եկել հակառուսական պատժամիջոցների շարունակման օգտին և հայտարարել, որ Ռուսաստանը պետք է հետամուտ լինի Մինսկի համաձայնագրին: