Ռուսաստանի Դաշնությունը հանդես է գալիս հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացի շուտափույթ մեկնարկի օգտին։
Մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:
«Այս հարցը չի վերաբերում Լեռնային Ղարաբաղին և տարածաշրջանային խնդիրներին, սա երկկողմանի հարց է, որն արդեն մեկ տարի է, ինչ մենք առաջարկում ենք սկսել»,-ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը:
Ըստ նրա' Մոսկվան առաջարկել է ստեղծել հատուկ հանձնաժողով եւ հանդես գալ որպես խորհրդատու ՝ հաշվի առնելով, որ ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբը և մյուս կառույցները քարտեզներ ունեն, որտեղ արտացոլված են երկրների միջեւ սահմանները եւ դրանց փոփոխությունները: «Նախօրեին այդ հարցով շփվել եմ իմ հայ գործընկերոջ հետ: Կա համապատասխան առաջարկ, որովհետև հանձնաժողով ստեղծելու դեպքում պետք է պայմանավորվել, թե ինչ պայմաններում է այն ստեղծվելու: Կան տարաձայնություններ, սակայն մեր դիրքորոշումը պարզ է' անհրաժեշտ է նստել և հանձնաժողովի ստեղծման շրջանակում լուծել այն հարցերը, որոնք մնում են ոչ համաձայնեցված»,- ասաց Լավրովը: