Մարտի 10-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում տեղի է ունեցել Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Ս.Վ.Լավրովի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Դ.Ա.Բայրամովի հանդիպումը։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ֊ն։
Նախարարները քննարկել են այս տարվա փետրվարի 22-ին ստորագրված Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության միջև դաշնակցային համագործակցության մասին հռչակագրի դրույթների իրականացման հետագա քայլերը։
«Արտաքին գործերի նախարարությունների ղեկավարները քննարկել են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև 2020 թվականի նոյեմբերի 9-ին, հունվարի 11-ին և 2021 թվականի նոյեմբերի 26-ին ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը, մասնավորապես՝ հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ, ինչպես նաև տարածաշրջանում տնտեսական կապերի և տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը և հումանիտար խնդիրների լուծումը։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել ամեն ինչ անել 3+3 Խորհրդատվական տարածաշրջանային պլատֆորմի երկրորդ հանդիպման շուտափույթ անցկացման համար»,֊ասվում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական հաղորդագրության մեջ: