Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր-Աբդոլլահյանը և նրա ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել՝ քննարկելու և մտքեր փոխանակելու երկկողմ համագործակցությանն ու տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հիմնական հարցերի շուրջ, գրում է Mehr-ը։

Ջեյհուն Բայրամովը հայտնել է Ադրբեջանի երախտագիտությունը Լեռնային Ղարաբաղի հարցում Իրանի Իսլամական Հանրապետության դիրքորոշումների համար, և քննարկվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների ընթացքն ու Լաչինի միջանցքը։

Ըստ պարբերականի՝ նրանք «ոչ կառուցողական են համարել տարածաշրջանում օտար ուժերի ներկայությունն ու միջամտությունը՝ միաժամանակ ընդգծելով տարածաշրջանային խնդիրների լուծման անհրաժեշտությունը տարածաշրջանի երկրների և դերակատարների կողմից»։