ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը եւ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հարցը։ Հանդիպումը կայացել է Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում։ Այս մասին հաղորդում է ՌԴ ԱԳՆ-ն։
«ԱԳՆ ղեկավարները քննարկել են 2020թ․ նոյեմբերի 9-ին, 2021թ․ հունվարի 11-ին եւ նոյեմբերի 26-ին Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի առաջնորդների միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը, մասնավորապես՝ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացի մեկնարկի, տնտեսական կապերի եւ տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման, ինչպես նաեւ մարդասիրական խնդիրների լուծման վերաբերյալ»,- ասվում է ՌԴ ԱԳՆ-ի կայքում տեղակայված հաղորդագրության մեջ։
Նշվում է նաեւ, որ այմանավորվածություն է ձեռք բերվել շուտափույթ անցկացնել «3+3» տարածաշրջանային խորհրդատվական հարթակի երկրորդ նիստը։