Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ելիսեյան պալատում Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավիեցկիի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Փարիզը հանդես է գալիս եվրոպական էներգետիկ ինքնիշխանության, ինչպես նաև ԵՄ էներգետիկ շուկայում խորը բարեփոխումների օգտին։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Ֆրանսիան և Լեհաստանն արդեն մի քանի ամիս է, ինչ ձգտում են ամրապնդել իրենց էներգետիկ ինքնիշխանությունը։ Մենք նաև կողմ ենք եվրոպական էներգետիկ շուկայի խորը բարեփոխմանը»,- ասել է Մակրոնը։