ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման 2015 ֆինանսական տարվա ռազմական հատկացումների վերաբերյալ ավելի վաղ Կոնգրեսի կողմից ընդունված օրենքն ստորագրել է 585 մլրդ դոլարի չափով: Սպիտակ տան կողմից տարածված հատուկ հայտարարության մեջ վարչակազմի ղեկավարը նշել է այդ փաստաթղթի կարեւոր նշանակությունը, որը, մասնավորապես, ապահովում է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեն ռազմական գործողության ֆինանսավորումը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Օրենքը նախատեսում է 521,3 մլրդ դոլարի հատկացում Պենտագոնի բյուջեին եւ ԱՄՆ-ի էներգետիկայի նախարարության ռազմական ծրագրերին: Եվս 63,7 մլրդ դոլար կուղղորդվի Աֆղանստանում, Իրաքում եւ Սիրիայում ռազմական գործողություններին, այդ թվում՝ իրաքյան բանակի եւ այպես կոչված չափավոր սիրիական ընդդիմության ջոկատների ուսուցմանը:
5 մլրդ դոլար նախատեսված է իսլամիստների դեմ ռազմարշավը շարունակելու համար, հաղորդել է ՏԱՍՍ-ը: