ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ստորագրել է կոնգրեսի կողմից ընդունված 584 մլրդ դոլար ծավալով ԱՄՆ ռազմական բյուջեն: Այս մասին հայտնել է ՌԻԱ «Նովոստին»:

 

Օբամայի խոսքով՝ բյուջեն «ապահովում է կարևոր լիազորություններ, որոնք անհրաժեշտ են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում, ինչպես նաև ամբողջ աշխարհում ճգնաժամի կարգավորման համար»:

 

Բանակի հիմնական ծախսերի համար կհատկացվի մոտ 521 մլրդ դոլար, ևս մոտ 64 մլրդ դոլար կհատկացվի արտասահմանյան գործողություններին, այդ թվում՝ Աֆղանստանում, Իրաքում և Սիրիայում։