ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման ստորագրել է 2015 ֆինանսական տարվա ԱՄՆ-ի համերկրային բյուջեի օրինագիծը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը: Բյուջեի նախագիծը դեկտեմբերի 13-ին ընդունել էր ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատը:

 

Ստորագրելով փաստաթուղթը՝ նախագահը թույլ չի տվել կառավարության աշխատանքի կասեցում: Օրենքը համերկրային նախարարությունների ու գերատեսչությունների 1,1 տրիլիոն դոլար գումարով ֆինանսավորում է նախատեսում մինչեւ 2015 թվականի սեպտեմբեր:

 

Սակայն Օբամայի ներգաղթի բարեփոխումը չեղյալ հայտարարելու հանրապետականների պահանջի կապակցությամբ ներքին անվտանգության նախարարությունը կֆինանսավորվի մինչեւ փետրվարի 27-ը:

 

Դա թույլ կտա Ներկայացուցիչների պալատին եւ Սենատին գալիք տարում վերանայել ներգաղթի բարենորոգումը: